Ելքի կրտսեր դպրոց, մուտք՝ Մայր դպրոց

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:
Ներկայացրու ֆոտոյով․․․

Ես շատ եմ սիրում մեր կրթահամալիրի բակը: Այն շատ գեղեցիկ է:

Լուսանկարի աղբյուրը՝ mskh.am

Ներկայացրու Արևելյան դպրոցի ներսն ու դուրսը քո լուսանկարներով ու մեկնաբանություններով․․․ Չմոռանաս քո տնկած ծառն կամ թուփ նկարել ու նշեք ե՞րբ ես տնկել ո՞ւմ հետ․․․

Քանի որ այս տարի հեռավար եմ սովորել, լուսանկարներ չունեմ։

Գրիր մեկ նախադասություն, բառակապակցություն, որը բնութագրում է քո կրտսեր դպրոցին։

Իմ դպրոցը աշխարհի ամենալավ դպրոցն է: «Հրաշքների աշխարհ»

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Քանի որ սովորել եմ հեռավար, ճամփորդությունների, հանդիպումների չեմ մասնակցել, թեև կարծում եմ, որ դրանք բավականին հետաքրքիր են եղել։ Փոխարենը, մասնակցել եմ ֆլեշմոբերի, ընտանիքիս անդամների հետ, և հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Հրապարակիր ցանկը։

Վախթանգ Անանյան․ «Որսորդական պատմվածքներ»

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Ներկայացրու քո ընթերցման տեսանյութը։

Հովհաննես Շիրազ․ «Թագադրում»

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։

Անգլերեն

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Գարուն, Մովսես Խորենացի. «Խորհուրդ մեծ և սքանչելի», Մեսրոպ Մաշտոց. «Շարական», Շնորհավոր Սուրբ Ծնունդ, Համո Սահյան «Մայրամուտ», Կոմիտաս. «Ճանապարհ», Համո Սահյան. «Աշուն»

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկիր կամ հղումներով ներկայացրու․․․

Ես չեմ գնացել ճամփորդության, քանի որ կորոնավիրուսից զգուշացել եմ։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Իմ ծննդյան օրը

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Անհաջող օր չեմ ունեցել:

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ինձ համար ամենահետաքրքիր նյութը «Հովհաննես Շիրազ․ Թագադրում»-ն է։ Սկզբում ինձ թվում էր, որ չեմ կարող այդքան երկար բանաստեղծությունը անգիր սովորել։ Հետո, երբ իմացա՝ ինչի մասին է, ինձ շատ դուր եկավ նրա նկարագրությունը գարնան մասին, ու շատ արագ սովորեցի։ Մայրիկս էլ ասում է, որ հոգով եմ արտասանում։

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ինձ համար իմ բոլոր նյութերն էլ հետաքրքիր են։

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Որոշել եմ ծուլություն չանել, պիտի շատ աշխատեմ, շատ գրքեր կարդամ:

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Ես շատ եմ սիրում իմ Արևելյան դպրոցը: Ես ուզում եմ ինձ հետ Մայր դպրոց տանել իմ ուսուցիչներին:

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Ինձ թվում է, որ ավելի շատ դասեր կունենամ սովորելու, հետաքրքիր առարկաներ կանցնեմ:

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Դեռևս չգիտեմ։

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

Ուրախ եմ, որ մեծացել եմ, սովորելու եմ վեցերորդ դասարանում, բայց Արևելյան դպրոցին շատ կկարոտեմ:

Երեք բան, որ կուզեիր փոխել Արևելյան դպրոցում․․․

Քանի որ ես վերջին տարվա ընթացքում սովորել եմ հեռավար, դժվարանում եմ պատասխանել այս հարցին։

Երկու բան, որ Արևելյան դպրոցից կտանես Մայր դպրոց․․․

Իմ ուսուցիչների սերն ու հոգատարությունը։

Գործանական քերականություն

82. Տրված բառերը բաժանիր երկու խնբի ՝

պարզ – նկար, գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, անուն

Բարդ և ածացավոր – օրացույց, գլխակորույս, փետրագնդակ, նորություն, ուրախություն, երկմտություն, շաբաթական

83. Բառերի շարքի համար ընդհանուր անուններ գրիր .

Ա խմբում պարզ բառեր են( մարդ, տեր, սիրտ, կապույտ, ծաղիկ, ), որովհետև կազմված են մեկ արմատից:

Բ խմբում ներկայացված են բարդ և ածանցավոր բառեր են, որովհետև կազմված են մեկից ավելի արմատից կամ արմատից և ածանցից ՝

արքայական, ծաղկել, կատվազգի բարերար

սրտատրոփ, Տիրամայր, կապտավուն

85. Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասնիկ պարզ բառեր են, օրինակ՝ծով, նկար,…

Այն բառերը, որոնք հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի բաղադրյալ բառեր են, օրինակ՝հեռախոս, հեռ+ ա + խոս, բարկություն բարկ + ություն

Հունիսմեկյան իմ ուղերձը մեծահասակներին…

Հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է: Այդ օրը բոլորը շնորհավորում են մեզ, բարեմաղթանքներ ասում: Բայց այս տարի հունիսի մեկը տարբերվում է մյուս տարիներից: Մեր երկրում կորոնավիրուսային համաճարակ է, և մենք՝ փոքրերս, տխրում ենք, որ չենք կարող այգիներ գնալ, ուրախ ժամանցի վայրեր այցելել, մեր ընկեներին հանդիպել: Ես ուզում եմ, որ այս ամենը շուտ վերջանա, որ մենք նորից դպրոց գնանք, այցելենք մեր հարազատներին: Եվ դրա համար խոսքս ուղղում եմ ձեզ, սիրելի՛ մեծահասակներ: Խնդրում եմ դիմակներ կրեք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի լվացվեք, խմբերով մի՛ հավաքվեք: Օգնե՛ք մեզ երջանիկ լինել և երջանկացնել ձեզ: