Գործնական քերականություն

18.09.23 Ընտրի՜ր թեմաներից մեկը և գրիր պատմություն․

  1. Տիեզերագնացը դեռ ազդանշան էր տալիս, ,երկիրը՝ ոչ։
  2. Ուղևորնե՜ր, ձեզ հետ կապիտանը չի խոսում։
  3. Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերերեն: /Վ. Սարոյան /
  4. Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով: Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոք…, …ոտել, …

ակալ, …նաշար,, – ոխակալ, ողնաշար

.ուբարք, …աբեկել … – վարքուբարք, վարկաբեկել

տադրուժ, …ատեր, – ուխտադրուժ, ուղտատեր

վարքու…,…ություն, ..վարքուբարք, բարկություն

.իմացություն, ձյունա…,թյուրիմացություն, ձյունաթույր

Реклама

համ…, …ավոր: – համբույր, բյուրավոր

2.Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել: Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա: Երկաթը տաք-տաք են ծեծում: Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում: Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան։

20.09.23 3. Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով:

Ցած իջնելն ավելի դժվար էր, քան վեր բարձրանալը: Լոնդոնում գոյություն ունի մի ակումբ, որի անդամներն ապրում են հին տներում ու դղյակներում և չեն օգտագործում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից վտարվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում հեռախոս էին անցկացրել:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջին հեռավոր առևտրական ուղիներն անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով:Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է:Երկրի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին ահռելի կենդանիներ: Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա: Ջուրը միայն գրելու համար է պիտանի: Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախուստի դիմեց։

4. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տարբեր հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատիր:

Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:

5,.Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր: Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա: Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցվածէ ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք qոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում

Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:

Լավ ձին կերը կավելացնի: Վատ ձին կերը կպակասեցնի: Խելոքին մեկ ասա,հիմարին հազար ասա : Արդար մազը չի կտրվի, անարդար մազը կկտրվի :

Բոյը երկար, խելքը՝ կարճ :

7.Տեքստում կետերի փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել: Մարդիկ … են … հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն … են … թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը… Ամերիկան է հայտնագործել,… …ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն … մի գործով են զբաղված: Նրանք … ու կենտրոնացած իրար էին … ու… ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի … արարածների նման ցատկոտում էին քարե սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե … մարդիկ ինչո՞ւ էին … զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել… կլոր առարկա, որն … սալարկին դիպչելով ետ է թռչում:

Present simple

2. gives

3.I don’t know.

4. doesn’t like

5. Do, go

6. Where does your best friend live?

Present continuous

2. We are staying

3. I am having

4. sun is shining

5. are playing

6. I am sitting

7. I am not doing

8. What are you doing?

p.7,ex. 4

Much / many

  1. How much money do you want to spend?
  2. We haven’t got much time.
  3. I don’t want many carrots.
  4. She couldn’t get much information .
  5. He hasn’t got many friends.

ex.5

Some/ any

2. Some

3. Some, any

4.A. some

B. Some

5.A. some

B. any

6.A.some

B. Some

Գծային հավասարումներ

.Լուծեք հավասարումները․

ա)5x+3x-10=14

8x=14-10

8x=24

x=3

բ)-3+9y+13-5y=22

4y= 22-10

4y=12

y=3

գ)(5x+3)-(2x-4)=(x-2)-(x+3)

5x +3-2x+4=x-2- x-3

3x=-5-7

3x= -12

X=- 4

դ)2x+1=2x+3

2. Լուծեք խնդիրները կազմելով հավասարում․

ա)Ջրով դույլը կշռում է 10 կգ։Որքա՞ն է կշռում դույլը, եթե հայտնի է, որ այն 9կգ-ով թեթև է նրա մեջ գտնվող ջրից։

լուծում

X=10-9

1կգ

Պատ՝.1կգ

բ)Երեք գրադարակներում միասին կա 276 գիրք։Քանի գիրք կա յուրաքանչյուր գրադարակում,եթե երկրորդում 16-ով ավելի գիրք կա,քան առաջինում,իսկ երրորդում 2 անգամ ավելի գիրք կա,քան առաջինում

լուծում

x+x+16+2x=276

4x=276-16

x=65

Պատ՝.

I – 65գիրք

II 65+16 = 81գիրք

III 65×2=130գիրք

Գործնական քերականություն

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնչյուն և տառ

1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով`

ա) բառասկզբում – էշ, էլեկտրական, Էդուրարդ , էջ, էդգար, Էվերերստ, Էջմիածին

բ) բառամիջում – անէանալ, հնէաբան, ելևէջ, վայրէջք

գ) բառավերջում – որևէ, ինչևէ

2.Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով`

ա) բառասկզբում – եմ, ես, ենք, եք, են

գ) բառավերջում – ափսե, րոպե,գոնե, գրեթե

բ) բառամիջում – ցերեկ, չվերթ

3. Գրի՛ր հինգական բառ, որոնց մեջ о հնչյունն սարտահայտվի օ տառով`

ա) բառասկզբում – օդ, օճառ, օրինակ օդանավ, օգոստոս, օդաչու, օրացույց, օրագիր

բ) բառամիջում – անօդ, այսօր, կեսօր, օրըստօրե, միջօրե

5.Գրի՛ր բառեր, որոնց մեջ о հնչյունն արտահայտվի ո տառով`

ա) բառասկզբում – ով, ովքեր

բ) բառամիջում -երկվորյակ թատրոն, բարձրորակ , անորակ, զինվոր, մեղմորեն պարզորոշ,

գ) բառավերջում –

4․Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովք – օրհնություն

երբեք – միշտ

ընդարձակ – սեղմ

համր – խոսուն

փութկոտ – ծանրաշարժ

վտիտ – մարմնեղ

խոպան – արգավանդ

պարպել – լիցքավորել

դյուրին – խրթին։

5․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել  –  տխրել                        ,                

վաղորդյան – առավոտյան,

մեղանչել – մեղք գործել,

մաքառել – դիմադրել

անտունի – անտուն, տուն չունեցող

դրվատել – գովել

երկնչել – վախենալ


6․Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել    –  դրդել մի արարքի                       

թևերը փռել  – պաշտպանել                                                                                 դառնալ արյունը ջուր դառնալ- խիստ վախենալ

աստծու կրակ   – չարաճճի                           

առաջին ջութակ – գլխավոր դեմք  

ատոմի կառուցվածքը

1.՞Ինչ մասնիկներից է բաղկացած ատոմը:

Ատոմը բաղկացած է միջուկից և նրա շուրջը պտտվող էլեկտրոններից :

Ինչպե՞ս են լիցքավորված միջուկը և էլեկտրոնները :

միջուկը լիցքավորված է դրական : Նրա լիցքը հավասար է տարրի կարգաթվին :Էլեկտրոնը լիցքավորված է բացաական լիցքով :

2. Քանի՞ էլեկտրոն է պտտվում միջուկի շուրջը :

Միջուկի շուրջը պտտվում է այնքան էլեկտրոն, որքան միջուկի լիցքն է:

3. ՞Ինչ մասնիկներից է բաղկացած միջուկը:

Միջուկը բաղկացած է դրական լիցքավորված պրոտոններից և էլեկտրաչեզոք նեյտրոններից : Միջուկում կա այնքան պրոտոն, որքան որ միջուկի լիցքն է:

Օրինակ .

Ազոտի(N) ատոմը ունի յոթ էլեկտրոն, քանի որ նրա կարգաթիվը յոթն է : Նրա միջուկի լիցքը հավասար է +7, իսկ դա նշանակում է , որ նրա միջուկում կա 7 պլոտոն:

Հեղուկների ճնշումը

  1. Ի՞նչ է հեղուկի ճնշումը:
  2. Հեղուկի մեջ գտնվող մարմինների վրա ազդում է հեղուկի ճնշման ուժը:Այդ ուժի հարաբերությունը հպման մակերևությի մակերեսին , կոչվում է հեղուկի ճնշում:

  1. p=F /S
  2. Ո՞րն է Պասկալի օրենքը: Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկուվ կամ գազով հաղորդվում է բոլոր ուղղություններով առանց փոփոխության:
  3. Ի՞նչ է հինդրոստատիկ ճնշումը : Հեղուկը իր կշռով ստեղծում է ճնշում, որը կոչվում է հիդրոստատիկ ճնշում: Հեղուկի մեջ խորանալուն զուգընթաց հիդրոստատիկ ճնշումն աճում է p=pgh , որտեղ p- հեղուկի խտթյունն է , h_ը՝ հեղուկի սյան բարձրությունն է:
  4. Կախվա՞ծ է արդյոք անոթի հատակին հեղուկի ճնշումը անոթի ձևից
  5. Ոչ , կախված չէ , քանի որ ըստ բանաձևի ճնշումը կախված է միայն հեղուկի սյան բարձրությունից:

7. Ի՞նչ է հաղորդակից անոթը:

. Ստորին մասերով միմիանց միացած անոթները անվանում են հաղորդակից անոթեր :

9. Ո՞րն է հաղորդակից անոթների օրենքը :

Հավասարակշռության վիճակում հաղորդակից անոթներում հեղուկի ազատ մակերևույթների մակարդակները հավասար են :

11ի՞նչ է մթնոլորտը:

Երկրագունդը շջապատող օդային թաղանթը անվանում են մտնոլորտ :

13 . Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը :

Մարմինների վրա մթնոլորտի գործադրած ճնշումն անվանում են մթնոլորտային ճնշում:

Գործնական քերականություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:

Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում են բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ: 

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ, ծվծվալ, կռկռոց, վայել, թշթշոց, ծլնգոց, թրխկոց, տզզոց, թխկոց, բզզալ, շրխկան:

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

4. Դարձվածաբանական բառարանից վա՜յ, ա՜խ, հարա՜յ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Share this:

Շաղկապ, գործնական քերականություն

Կետերի փոխարեն դիր բառեր, որոնք կկապվեն կրկնադիր շաղկապներով:
Թանձր մառախուղի մեջ չէին երևում ո ՛չ սարերը , ոչ էլ ձորերը:
Ու միանգամից լռեցին թե ՛ մարդկանց , թե մեքենաների ձայները:
Նրան մերժում էին ամենքը՝ և՛ մեծերը , և՝ փոքրերը :

2.Տրված առածներում գծերի փոխարեն տեղադրիր համապատասխան շաղկապը. թե, ո ՛չ…ո ՛չ, որ, մինչև, որպեսզի, կամ…կամ:
Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ամռան արևից ինչ հասկացա, որ ձմռան արևից ի՞նչ հասկանամ:
թե խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
Հարևանիս սիրում եմ, որպեսզի՝ մատիս դարման անի:
Կամ կտամ կով, կամ կհագնեմ մով:
Մին մի տա, որ երկու չուզի:

3.Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
   4. Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:
Տեսնես, թե ինչ պատահեց հորս: Տեսնես ինչ պատահեց հորս:
Նա գիտե, թե ինչ է պատերազմը:Նա գիտե՝ ինչ է պատերազմը:
Նա մտածում էր, որ այնքան էլ ապահով չէ Զեյթունը: Նա մտածում էր՝ այնքան էլ ապոհով չէ զեյթունը:
Ասում են, թե նրա ջուրն ինքնահոս է: Ասում են՝ նրա ջուրն իքնահոս է:
Նա հեռադիտակով տեսել էր, որ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին: Նա հեռադիտակով տեսել էր՝ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին :
Այս էլ քանի օր է, ինչ գրասենյակից դուրս չի եկել:Այս էլ քանի օր է՝ գրասենյակից դուրս չի եկել:
Չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ: Չգիտեմ, ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:
Արդեն երրորդ օրն է, ինչ քայլում է անապատով:Արդեն երրորդ օրն է, քայլում է անապատով :
5. Ուղղեք կետադրական սխալները:
Նրան թվում էր, մահը վրա է հասնում:
Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել: Նրան թվում էր՝ մահը վրա է հասնում:

Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:
Թվում էր, թե դժգոհ են մեկմեկուց: Թվում էր՝ դժգոհ են մեկ մեկուց :
Նա մտածում է, այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Նա մտածում է՝ այնքան է պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Կրակի առասպել

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։

Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  վրա,  Մեծ  Ջրերի  մեջտեղում  կանգնած  էր  միայնակ  մի  թզենի  և  անտարբեր  երգում  էր  գարնան  երգը՝  ծաղրելով  մոլեգնող  տարերքը։

Այս  բանն  ավելի  կատաղեցրեց  փոթորկին։

―  Քեզ  կսպանե՛մ,―  գոռաց  ամպրոպը  և  հարվածեց  քաջ  թզենու  ուղղակի  սրտին։

Ա՛յ  քեզ  զարմանք,  նույնիսկ  նրա  երգը  չդադարեց։  Թզենու  սրտում  վառվող  կրակը  երգը  փոխանցեց  լճի  ալիքներին,  որոնք  հերթով  փոխանցեցին  ափերին  և  այնտեղից՝  դեպի  հեռուները։

Արդեն  փոթորիկը  ուժասպառվում  էր։  Համարյա  արևածագ  էր,  փոթորիկը  հեռացել  էր  հյուսիս,  իր  ետևում  ավերածություն  թողնելով։  Ամպրոպը  նույնպես  չվել  էր  փոթորկի  հետ,  անընդհատ  ետ  նայելով  շանթահարված  թզենուն։  Թզենին  այլևս  չէր  երգում,  նրա  բունն  ու  ճյուղերը  կրակով  էին  բռնկված,  և  կապույտ  ծխի  մի  սյուն  էր  երկինք  բարձրանում։

Խոր  Հովտում  բնակվող  կենդանիները  շուտով  նկատեցին  այդ  ծուխը։

Անգղը  թռավ  վեր  և  աչքերը  հառեց  ծխի  կողմը։

―  Կրա՜կ,―  գոչեց  նա,―  կրակ  կա  կղզու  վրա։

―  Ի՞նչ  բան  է  այդ  կրակը,  ինչի՞  է  նման,―  հարցրին  մյուս  կենդանիները։

―  Մի  կարմրադեղին  բան  է  և  անընդհատ  երգում  է,  ահա  ամենը,  ինչ  գիտեմ  կրակի  մասին,―  պատասխանեց  անգղը։

―  Կրակը  մեր  բարեկամն  է,―  ասաց  սարդը,―  եթե  կարողանանք  կրակը  բերել,  մեզ  տաք  կպահի։  Ուզո՞ւմ  եք  գնամ  բերեմ։

―  Ի՞նչ․․․  Դո՞ւ,―  ծիծաղեց  բուն  հեգնանքով,―  քո  սրունքներն  այնքան  ծուռտիկ  են,  մի  արջի  քուն  կտևի  մինչև  գնաս  և  վերադառնաոս։  Ես  ինքս  կգնամ։

Բուն  թափահարեց  թևերը  և  շարժվեց  դեպի  կղզին։

Պարզվեց,  որ  կրակ  բերելը  շատ  ավելի  դժվար  էր,  քան  թվում  էր  բուին։  Նա  վերցրեց  շիկացած  կրակի  մի  կտոր  և  ցավից  գոռալով՝  վայր  գցեց  անմիջապես։  Նա  խանձել  էր  իր  փետուրները  և  շատ  ուրախ  կլիներ,  եթե  տուն  վերադառնար  առանց  նոր  փորձանքի։  Երբ  վերադարձավ,  անմխիթար  կերպով  մի  ճյուղի  նստած՝  ջանում  էր  արդարացնել  իրեն։

―  Կրակը  մեր  բարեկամը  չէ,  նա  նույնիսկ  չուզեց  ինձ  հետ  խոսել,  քիչ  էր  մնում  սպաներ  ինձ։

―  Ես  դիմացկուն  մաշկ  ունեմ,―  պարծեցավ  ակնոցավոր  օձը,―  գնամ  տեսնեմ  ինչ  կարող  եմ  անել։

Բայց  նա  էլ  այրվածքներ  ստանալով  իսկույն  ընկրկեց։

―  Կրակը  արտակարգ  ուժ  ունի,―  բացատրեց  նա  մյուսներին,  երբ  վերադարձավ  ձեռնունայն,―  ամբողջովին  այրեց  ինձ։

―  Դուք  ինձ  մոռացե՞լ  եք։  Ես  արտակարգ  ուժ  ունեմ,  և  ո՞վ  գիտե,  գուցե  ինձ  հաջողվի  կրակը  բերել։  Ես  գիտեմ  նրա  հետ  վարվելու  ձևը,―  ասաց  սարդը։

Թեև  ոչ  ոք  չհավատաց,  բայց  ոչ  մեկն  այս  անգամ  չփորձեց  նրան  հեգնել,  բոլորն  էլ  ուզում  էին  տեսնել,  թե  նա  ինչպես  կկատարի  իր  խոստումը։

Սարդը  չշտապեց  գնալ։  Ամենից  առաջ  մի  մեծ  պարկ  ճարեց  և  խնամքով  ծալելով,  կապեց  իր  մեջքին։  Հետո  ճանապարհ  ընկավ։

Նրա  ճանապարհորդությունը  երկար  տևեց։  Սարդի  ծռմռված  սրունքները  դժվարությամբ  էին  հաղթահարում  հանդիպող  խոչընդոտները,  և  երբ  մտավ  ջուրը,  ալիքները  նրան  այս  ու  այն  կողմ  էին  շպրտում,  նա  աշխատում  էր,  որ  իր  մեջքի  բեռը  իրեն  ջրի  հատակը  չքաշի։

Մի  փոքր  հանգստանալուց  հետո  սարդը  վճռական  գործի  անցավ։  Իր  կապոցից  հանելով  մի  երկար  թել՝  կամաց֊-կամաց  փաթաթեց  ամենաշիկացած  կտորին  և  սկսեց  մի  կախարդական  պար  պարել,  որպեսզի  թելը  չբռնկվի։  Երբ  վերջացրեց,  թանկագին  ավարը  դրեց  կապոցի  մեջ  և  վերադարձի  ճամփան  բռնեց։

Բոլոր  կենդանիները  նրան  էին  սպասում։  Նրանք  անհամբեր  հետաքրքրությամբ  շրջապատեցին  սարդին  տեսնելու,  թե  ի՞նչ  է  արել։  Սարդը  թափ  տվեց  կրակը  կապոցից  և  ասաց․

―  Քաջ  թզենին  մի  այնպիսի  բարեկամ  է  ուղարկել,  որ  ամենադաժան  ցրտին  էլ  մեզ  կտաքացնի,  բայց  մենք  պետք  է  խնամենք  նրան  և  կերակրենք,  այլապես  կսառչի։

―  Հուսով  եմ,  որ  շատ  չի  ուտի,―  ասաց  արջամուկը,  վախենալով,  որ  իր  բաժնի  կեսը  կրակին  կտան։

―  Մի  անհանգստացիր,  կրակը  միայն  չոր  փայտ  է  ուտում,―  հանգստացրեց  նրան  սարդը։

―  Օհո՜,  բայց  քիչ  առաջ  փոթորիկ  էր,  և  ամբողջ  փայտը  թրջված  է։

―  Ես  նրան  կտամ  իմ  կեղևը,  որ  թաց  էլ  է  վառվում,―  ասաց  սոճին՝  պոկելով  կեղևի  մի  մեծ,  սպիտակ  կտոր։

Սկյուռը  պոկեց  մի  մեծ  շերտ  և  մոտեցրեց  կրակին։  Դեղնակարմիր  ծուխ  բարձրացավ․  սկսեց  վառվել։

Այն  ժամանակվանից  կրակը  երբեք  չի  հանգել։  Ցերեկները  սկյուռը  պահում  էր  կրակը,  իսկ  երեկոյան  բոլորը  հավաքվում  էին  նրա  շուրջը  և  երգում  մի  երգ,  որին,  եթե  ուշադրությամբ  ականջ  դնեք,  կտեսնեք,  որ  մասնակցում  է  նաև  կրակը․
Երբ  որ  կրակն  է  բոցկլտում  պայծառ,
Մենք  սիրով  նրա  շուրջն  ենք  հավաքվում,
Լսում  տերևների  երգը  անդադար․
Մեր  բարեկամն  է  կրակը  կյանքում։

Առաջադրանք:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Կրակի ջերմության կարիք ոչ ոք չուներ։
  • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա։
  • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։
  • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։
  • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ։
  • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։
  • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։
  • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։
  • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։

թավամազ- – խիտ մազեր ունեցող

խոչընդոտ – արգելք

տարերք- բնություն երևույթ, քամի, անձրև

մոլեգնել- կատաղել, սաստկանալ, ուժգնանալ

ամպրոպ -կայծակ, որոտ

ուժասպառվել- թուլանալ, ուժը կորցնել

շանթարհարվել- կայծակարվել

չվել- հեռանալ

հովիտ- դաշտ

սրունք- ոտքի մաս

ընկրկել – նահանջել