Ավետիք Իսահակյան – «Եղնիկը»

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում էոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչել

պատշգամբ
ակնթարթ

երբ

  1. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

ա/զուլալ – ջինջ , վճիտ

Լուռ – լռիկ
գ/ակնդետ – անթարթ
դ/ընտանի – ————————————————

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրա դիմաց:

ա/ լույս աշխարհ գալ – ծնվել ,հայտնվել
բ/խելքը գլխին – խելացի, բանիմաց
գ/Կողը հաստ – համառ, կամակոր
դ/ճաշը եփել – մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքստից դուրս գրի՛ր չորս բարդ

բարեկամ, ուշագրավ, ոսկեգեղմ, ինքնամոռաց

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով:

ա/զակազ – պատվեր
բ/մալինա – ազնվամորի

գ/կենգուրու -ագեվազ

դ/ստարտ – մեկնարկ

Տեքստից դուրս գրի՛ր եզակի թվով գործածված չորս բառ:

  1. որսորդ, ընկերս, եղնիկ , էակ
  2. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական – սխալ է, թվական է
    դ/ազատ –ածական
  3. Տեքստից դուրս գրի՛ր մեկական հարցական և բացականչական նախադասություն
    Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  4. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ երկու ստորակետ լինի:
    Ես շատ եմ սիրում կարմիր, դեղին ,հոտավետ ծաղիկներ:
  5. Ինչպիսի՞ն էր եղնիկը. Նկարագրի՛ր օգտագործելով տեքստի բառերը:
    Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր ,խորունկ, սև ու ջինջ աչքերով ,որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  6. Ի՞նչն էր զարմացնում պատմողին:

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

իր սիրած անտառներին, աղբյուրներին ,մորը ,ընկերեներին

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Նա կարծում էր, որ նա էլ մարդու նման մտածող ու զգայուն հոգի ունի:

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ

    Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

  2. Տեքստից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
    Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը ՝աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ:

Leave a comment